ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Ճիշտ ընտրված հագուստը` ցրտահարումից խուսափելու միջոց
Ցածր ջերմաստիճանի ազդեցության հետեւանքով’ ձմռանը կարող է առաջանալ մարմնի սահմանափակ հատվածների վնասում՝ ցրտահարում կամ մարմնի ընդհանուր սառեցում:
«Ցրտահարումը առաջին հերթին հյուսվածքների տեղային վնասումն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մաշկաբան-վեներոլոգ Սահակ Հակոբյանը:
Նրա խոսքով’ ցրտահարմանը նպաստում են քամին, խոնավ կամ սեղմող հագուստը եւ կոշիկները: Ցրտահարում կարող է առաջանալ նաեւ սառը առարկաների, նյութերի հետ շփումից: Սովորաբար ցրտահարվում են մարմնի բաց հատվածները, որտեղ բարակ է ճարպային եւ մկանային շերտը՝ ականջները, այտերը, քիթը, կզակը, ձեռքի եւ ոտքի մատները:
Ցրտահարումը կարող է լինել մակերեսային, մասամբ թափանցող եւ խորը: Մակերեսային ցրտահարումը ընդգրկում է միայն մաշկի վերին շերտը: Մասամբ թափանցող ցրտահարման դեպքում վնասվում են մաշկի երկու շերտերը: Խորը ցրտահարումների դեպքում, բացի մաշկից, վնասվում են նաեւ ենթամաշկային հյուսվածքները: Ցրտահարման աստիճանը հնարավոր է որոշել միայն վնասված հատվածը տաքացնելուց հետո: Որոշ’ ծանր դեպքերում ցրտահարումը կարող է հանգեցնել մարմնի ցրտահարված հատվածների հյուսվածքների մեռուկացման:
«Ցրտահարումից խուսափելու համար անհրաժեշտ է ոչ թե հնարավորինս տաք հագնվել, այլ հագնվել համապատասխան’ եղանակին»,-պարզաբանեց մաշկաբան-վեներոլոգը: Դա նշանակում է, որ հագուստով մարմինը գերբեռնելն էլ կարող է բացասաբար ազդել եւ քրտնարտադրության հետեւանքով առաջացնել մրսածություն: Մաշկաբանը խորհուրդ է տալիս խուսափել նաեւ չափազանց կիպ հագուստից, որը նույնպես կարող է ցրտահարման առաջացման պատճառ դառնալ:
Ցրտահարման պահին եւ ցուրտ միջավայրում վնասված հատվածում ի հայտ են գալիս մաշկի սառնություն, այրող ցավ կամ զգայունության բացակայություն, մաշկի սպիտակադեղնավուն կամ կապտավուն երանգ, մոմանման մաշկ, փայտացած հյուսվածքներ:
Վնասված հատվածի տաքանալուց հետո ի հայտ են գալիս նշաններ, որոնցով կարելի է որոշել ցրտահարման աստիճանը: Հակոբյանը ընդգծեց, որ ցրտահարված մարդուն առաջին օգնության ցուցաբերումը պետք է սկսել ցրտահարումը հայտնաբերելուց անմիջապես հետո ‘ վնասված հատվածներից հեռացնելով խոնավ հագուստը, գուլպաները, ձեռնոցները: Տուժածին խորհուրդ է տրվում հագցնել չոր հագուստ, գուլպա, ձեռնոց կամ փաթաթել վնասված հատվածը բրդյա գործվածքով: Անհրաժեշտ է հանել զարդերը (մատանիները, ժամացույցը, այլ ջերմահաղորդիչ իրերը): Բացի այն, որ նրանք նպաստում են ջերմության կորստին, վնասված հատվածի տաքանալուց հետո առաջանում է այտուց:
«Ցրտահարումը քրոնիկ բնույթ չի կրում. այն սուր հիվանդություն է, որը ժամանակին բժշկի դիմելու շնորհիվ հեշտությամբ հաղթահարելի է»,- հավելեց Հակոբյանը:
Քրոնիկ ցրտահարումը սովորաբար հանդիպում է անօթեւան, մուրացկան մարդկանց շրջանում, որոնք 10 կամ ավելի օր ցածր ջերմաստիճանի դեպքում չեն ստացել անհրաժեշտ օգնություն, գիշերել են դրսում: Բացառված չէ, որ նման դեպքերում ցրտահարումը հանգեցնում է մահվան:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն